ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Արևմտյան կինոաշխարհի և երգարվեստի հայտնի ներկայացուցիչներ Խաղաղության միջազգային օրվա (սեպտեմբերի 21) նախօրեին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Ընթերցողի սեղանին է Մարիանա Պէրթիզլեան-Ղազարյանի «Ձա՛յն տուր, ծա՛ռ» բանաստեղծությունների ժողովածուն: «Ձա՛յն տուր, ծա՛ռ»-ը սիրիահայ գրողի չորրորդ գիրքն է: Հրատարակվել է Բեյրութում:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ցուցահանդեսում ընդգրկված են լինելու անկախության տարիներին ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների կողմից նախագծված և իրականացված շենքերը և շինությունները, ձևավորումները, ճարտարապետական փոքր ձևերը և այլ ստեղծագործություններ:
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կայացավ պարսկահայ երկրաբան Գևորգ Նուբարյանի պատրաստած հայոց լեռների մանրակերտերի ցուցադրությունը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...